Ինչ որ լավ է․․․ Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

  1. Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:

Ամեն լավ բանով ապրում ես ու վառվում:

  1. Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:

Աշխարհը լուսավոր է արևի ճառագայթներից:

  1. Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:

Այո բանաստեղծությունը թելադրում է ապրել լավ և բարի միջավայրի մեջ։

  1. Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը լավ կյանք ունենալու, բարիության և գարնան բացումին է վերաբերյալ։

Լրացուցիչ աշխատանք

Ինչ որ լավ է

Հրատարակված

gabrielatanashyan

Ես Գաբրիելա Թանաշյանն եմ: 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 6֊րդ դասարանում: Սիրում եմ սովորել, ստեղծագործել և ճամփորդել։ Նաև սովորում եմ լրացուցիչ ՝ հունարեն և անգլերեն

Թողնել մեկնաբանություն