Մայրենի

Ավարտել Վահան Տերյան․ «Գարնանամուտ» բանաստեղծությունից բառակապակցությունների դուրս բերումը։

Գարնանամուտ

Շարունակել՝ «Գարունն այնքան․․․»-ից դուրս գրել բառակապակցությունները։

Գարունն այնքան․․․


 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքը՝ 215

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է։ Նա իր մտքվո ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը։ Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից։ Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղից գնալը, որը Քիանիգսբերգում ընդհամենը քառակուսուհինգ մետր էր հեռու։

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով։ Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը հոլլովներով կազմել (հոլովել- հին հայ․ գլորել, թավալել, շրջել, փոխել)։ Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից, ով, ու և այլն)։ Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է։

Գարունն այնքան․․․

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Բանաստեղծությունից առանձնացնել բոլոր բառակապակցությունները։

Քնքշորեն սիրել

Անուշ փայթայել

Գգվող երեկո

Նազով փակվել

անուշ տագնապ

նոր հուզում

սիրտը մրրկել

Անտես զանգերի կարկաչ

հնչվող մի երգ

բացված սիրտ

քնքուշ ձեռք

Գործնական քերականություն

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 213,214

Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ

Անդուռ պահեստ-դռով պահեստ

Անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան

Անդանակ մորթել-դանակով մորթել

Անշնորհք նստել-շնորհքով նստել

Անկարգ գնալ- կարգով գնալ

Կարգադրությամբ-ըստ կարգադրության, կարգադրության համաձայն համաձայն կարգադրությանը

Նախասիրություններով-ըստ նախասիրությունների, նախասիրություններին համաձայն, համաձայն նախասիրություններին

որոշմամբ-ըստ որոշման, որոշման համաձայն, համաձայն որոշման

Պատասխաններով-ըստ պատասխանների, պատասխաններին համաձայն, համաձայն պատասխանների

Դիմումով-ըստ դիմումի, դիմումին համաձայն, համաձայն դիմումին

Պատմածով-ըստ պատմածի, պատմածին համաձայն, համաձայն պատմածին

Խնդրանքով-ըստ խնդրանքի, խնդրանքին համաձայն, համաձայն խնդրանքին

Վահան Տերյան․ «Գարնանամուտ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորել, անծանոթ բառերի բացատրությունը գրել օնլայն բառարանից։

Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Բանաստեղծությունից առանձնացնել բոլոր բառակապակցությունները։

Քնքշաբույր ծաղկանց

Հրեղեն խաղով-հրեղեն խաղ

Ժպտում են նորից անտառ ու ձորակ-ժպտացող անտառ ու ձորակ

Խոսուն-հեղեղներ

Զվարթ ծիծաղով-զվարթ ծիծաղ

Զուգված դաշտ

նոր կյանք

Թևերըդ փռել-թևեր փռել

Նոր սեր

Տխուր մենության-տխուր մենություն

Պայծառ աչքերըդ-պայծառ աչքեր

Ճիչը պահել- ճիչ պահել

Ոսկեղեն հեռուն-ոսկեղեն հեռու

Ուրիշ երգեր

Իմ սրտում-իմ սիրտ