Ինչքան աշխարհը սիրես ու աշխհարով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

թախիծ-տխրություն

ճահճուտ-ճահճոտ տեղ

գանգատ-բողոք

Հարցեր և առաջադրանքներ

1. Մեկ նախադասությամբ գրիր ինչի՞ մասին է բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը աշխարհը սիրելու և գնահատելու մասին է։

2. Վերնագրիր բանաստեղծությունը։

Այս բանաստեղծությունը ես կվերնագրեի այսպես՝ Սիրելի աշխարհը

3. Տեքստից առանձնացնել բայերը, գոյականները։

Բայերը-սիրել, հիանալ, լինել, ուզել, չհուզվել, չիմանալ, խմել

Գոյականները-աշխարհ, ճահճուտ, կյանք, գանգատ, թախիծ, հոգի, հրճվանք, գինի,

4. Մեկնաբանիր բանաստեղծության այս տողը

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի․

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Խմիր այդ տխրությունը, գինի խմելու նման։

Եթե դու միշտ վատ մտածես դու կկործանվես։

5. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Ես հասկանում եմ, որ պետք է աշխարհը սիրես ու գնահատես, որպեսզի այն լավը լինի։

6. Ինքդ շարունակիր

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս․․․

Ինչքան աշխարհը դու պայծառ տեսնես

Այն ավելի լավը կդարնա։

Դու կտեսնես այն աշխարհը,

Որը դու տեսնում էս քո պայծառ երազում։