Գործնական քերականություն

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 228,230

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, ինսուն։

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուրյոթ, վեցհազար ութսունյոթ, չորսհազար երեքհարյուր քսանմեկ, յոթհարյուր ութսունվեց։

Ճիշտ քայլը

Ուսումնական փաթեթ. 5-րդ դասարան

Մարտի 30

Հորինիր շարունակություն ու ավարտ տրված հատվածին։ Աշխատանքդ վերնագրիրտեղադրիր բլոգում։

Պատմությունը

Տղան տխրելով, կռվելով գնում է։ Մեկ տարի փող աշխատելով նա վերադառնում է տուն և տեսնում, որ հայրը արդեն մահացել է։ Փողը տալիս է մայրիկին և գնում է նորից աշխատելու։ Այդպես նա առանց հայրիկի մեծանում ու մեծանում, դառնում 20 տարեկան։ 20 տարեկանում հանդիպում է մի աղջկա։ Ամուսնանում քեֆ են անում, բայց տղան, ավելի ճիշտ հայրը իր տղային այդտեղ չի տանում։ Առաջինը տանում է դպրոց, հետո աշխատանքի։ Տղան լավ աշխատում և կարողանում է պահել իր ընտանիքը։

Մարտի 31․ պատմություն

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։