​Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։ 

1Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

Անորոշ-սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

Ենթակայական- սիրող, գրող, կարդացող, գնացող, փախչող, գտնող, մոտեցող, հարստացող, թռչող, վախեցնող, հանգչող, հանգցնող, եռացնող, եռացող, սիրվող, գտնվող, թռչկոտող, կտրատող։

Հարակատար-սիրած, գրած, կարդացած, գնացած, փախչած, գտնած, մոտեցած, հարստացած, թռչած, վախեցած, հանգչած, հանգցած, եռացած, եռացած, սիրված, գտնված, թռչկոտած, կտրատած։

Համակատար-սիրելիս, գրելիս, կարդալիս, գնալիս, փախչելիս, գտնելիս, մոտենալիս, հարստանալիս, թռչելիս, վախեցնելիս, հանգչելիս, հանգցնելիս, եռացնելիս, եռալիս, սիրվելիս, գտնվելիս, թռչկոտելիս, կտրատելիս։

2 Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

ջրելն-ջրել-ե խոնարհում
խանձված-խանձվել-ե խոնարհում
լինի-լինել-ե խոնարհում
արած-անել-ե խոնարհում
կապելիս-կապել-ե խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
չորացած-չորանալ-ա խոնարհում
ճաքճքած-ճաքճքել-ե խոնարհում
ծծում-ծծել-ե խոնարհում
գալիս-գալ-խոնարհում չունի
ուներ-ունենալ-ա խոնարհում
կապելուց-կապել-ե խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
տալիս-տալ-խոնարհում չունի
անցնել-ե խոնարհում

3 Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Գտնել,գտնող, գտած, գտնելիս

Այս տեքստում սխալ գտնելը անհնար է։
Պահած թղթիկների գտնողը մրցանակ կստանա։
Նրա գտած թղթիկները ճմրթված են եղել։
Թղթիկները գտնելիս նրանք թիմային աշխատանք կիրառեցին։

Գնալ, գնացող, գնացած, գնալիս
Անգլիա գնալը իմ երազանքներից մեկն է։
Եռօրյա ճամպորդությունների գնացող երեխաները շատ ուրախ են եղել։
Նա բանակ գնացած է։
Խանութ գնալիս վերհիշեցի ինչ պետք է գնեմ։

Կարդալ, կարդացող, կարդացած, կարդալիս
Ես շատ եմ ուզում այս գիրքը կարդալ։
Նա շատ կարդացող է։
Այս գիրք գրողը շատ կարդացած է եղել։
Այս գիրքը կարդալիս ավելի շատ եմ հետքրքրվում վերջով։

Հարստանալ, հարստացող, հարստացած, հարստանալիս
Նա մտածում է, որ հարստանալը հեշտ է։
Նա շատ արագ է դարձել հարստացող։
Նա շատ հարստացած է, բայց դա ցույց չի տալիս։
Նա հարստանալիս չնկատեց թե ոնց էր նրա փողերը ծախսում։

Եռալ, եռացող, եռացած, եռալիս
Այս ջրին եռալ է պետք։
Եռացող ձվերը համարյա պատրաստ են։
Եռացած նրբերշիկը նաև սիրում եմ տապակել։
Եռալիս կարտոֆիլը պետք է ստուգել։




Հրատարակված

gabrielatanashyan

Ես Գաբրիելա Թանաշյանն եմ: 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 6֊րդ դասարանում: Սիրում եմ սովորել, ստեղծագործել և ճամփորդել։ Նաև սովորում եմ լրացուցիչ ՝ հունարեն և անգլերեն

Թողնել մեկնաբանություն