Գրափարյան ընթերցումներ

1․ Լավ կարդալ սովորել գրաբարյան տեքստերը

2․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 271,272

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել։ Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ։ Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուկի մեջ։ Ջուրը բարձրացավ, հասավ կճուկի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծառավը։

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ։ Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասեց․

— Չէ, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք տես։

Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն։ Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին։ Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց։ Մկները լեղաճաք փախչեցին, մտան ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց, դնչիկը երկարեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին։ Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասեց

— Մնաս բարո՝վ, սիրելի՝ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված։ Ավելի լավ է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ։

Հրատարակված

gabrielatanashyan

Ես Գաբրիելա Թանաշյանն եմ: 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 6֊րդ դասարանում: Սիրում եմ սովորել, ստեղծագործել և ճամփորդել։ Նաև սովորում եմ լրացուցիչ ՝ հունարեն և անգլերեն

Թողնել մեկնաբանություն